Վոլոիմիր Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է փոխադրել ադրբեջանական գազը
Ուկրաինան պատրաստ է ադրբեջանական գազ տեղափոխել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին բացատրել է, որ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է գազի տարանցման հարցը։ Նա ասել է, որ կողմերը քննարկել են ուկրաինական ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը, ինչը կնպաստի Եվրոպա գազի մատակարարմանը։
«Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցվածքը այլ համատեղ քայլերի համար, եթե Եվրոպան գազի կարիք ունի, և պարտադիր չէ, որ ռուսական գազը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ադրբեջանը ներկայումս արդյունահանում է մոտավորապես 40 միլիարդ խորանարդ մետր գազ, որից օգտագործում է ընդամենը 14-15 միլիարդ խորանարդ մետրը, հետևաբար ունի մոտ 25 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու ներուժ։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել գազի արտահանման համար անհրաժեշտ բոլոր պայմանագրերը, եթե համապատասխան ազդանշան ստանա Եվրոպայից, հատկապես՝ Արևելյան Եվրոպայից։
Հարկ է նշել, որ Ուկրաինան հունվարի 1-ից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը։