Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանին

16:04, 04.04.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ, որտեղ կհանդիպի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այս մասին տեղեկատվությունը տարածել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի գլխավոր թեման եղել է Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները։

Նմանատիպ