Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիա է ժամանել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով

11:21, 18.02.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թուրքիա է ժամանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Զելենսկին և Էրդողանը փետրվարի 18-ին նախատեսված հանդիպմանը կքննարկեն համագործակցության խորացման և երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները, Ուկրաինայի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Զելենսկու Թուրքիա այցին զուգահեռ՝ Սաուդյան Արաբիայում բանակցություններ կանցկացվեն ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև՝ նպատակ ունենալով վերջ դնել Ուկրաինայում պատերազմին և վերականգնել ավելի լայն ռուս-ամերիկյան հարաբերությունները։

Նմանատիպ