Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը զորահավաքի տարիքը 27-ից կնվազեցնի 25-ի

20:06, 02.04.2024

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը զորահավաքի տարիքը 27-ից կնվազեցնի 25-ի։

«Զորակոչի եւ զինվորական ծառայության մասին» թիվ 9281 քարտում նշվում է, որ ապրիլի 2-ին օրենքը նախագահի ստորագրությամբ վերադարձվել է Գերագույն Ռադա»,- նշված է Ռադայի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռադան օրինագիծը հաստատել է 2023 թվականի մայիսի 30-ին, որից հետո ակնկալվում է, որ այն կստորագրի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նմանատիպ