Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում հանդիպում է թագավոր Չարլզի և վարչապետ Քիր Սթարմերի հետ

21:16, 17.03.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Դաունինգ Սթրիթի հաղորդմամբ, Սթարմերը և Զելենսկին համաձայնության են եկել ռազմաարդյունաբերական գործընկերության շուրջ, որի նպատակն է ավելացնել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։

Բացի այդ, երկրները համաձայնել են համատեղ վաճառել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ արտասահմանում՝ մասնավորապես, Պարսից ծոցի երկրներին։

Վոլոդիմիր Զելենսկին նաև հանդիպել է թագավոր Չարլզ III հետ։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը բանակցություններ կվարի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նա նաև ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։

Նմանատիպ