Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Շառլ Միշելի հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Վոլոդիմիր Զելենսկին Շառլ Միշելին անվանել է «Ուկրաինայի մեծ բարեկամ»։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Եվրամիության պաշտպանությունը և Ուկրաինային ֆինանսական օգնությունը։ Խոսվել է նաև Ուկրաինային Եվրամիությանը թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցաշարի պատասխանների մասին։
Զելենսկին միաժամանակ շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին ուկրաինացի ժողովրդի հետ բովանդակալից հանդիպման և համերաշխության համար։
Եվրոպական խորհրդի նախագահն այսօր գնացքով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։