Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Քեյր Սթարմերի հետ
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև։ Այս մասին Զելենսկին հայտնել է սոցցանցում։
«Մենք քննարկել ենք ընթացիկ իրադարձությունները և կարծիքներ փոխանակել հետագա քայլերի շուրջ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ արվում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ ավարտվի պատերազմը, և Ուկրաինան ստանա երաշխավորված խաղաղություն։
«Մեզ պետք է խաղաղություն բոլորի համար, արդար խաղաղություն՝ անվտանգության հստակ երաշխիքներով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ վստահ է, որ ԱՄՆ ղեկավարության և ողջ Եվրոպայի աջակցությամբ հնարավոր է հակամարտության արդարացի ավարտ։