Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 44-ը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 44-ը։
Նա ասել է, որ փրկարարական և արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը։
Զելենսկին նաև ասել է, որ խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Առաջնորդները համաձայնության են եկել դիվանագիտական քայլերի և Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու նոր միջոցառումների շուրջ։
«Մենք համաձայնության ենք եկել մեր դիվանագիտական ջանքերի, հետագա քայլերի և գործընկերների հետ շփումների շուրջ՝ համապատասխան արձագանք ապահովելու համար։ Ֆրանսիայի հետ միասին մենք պատրաստում ենք նոր միջոցառումներ մեր պաշտպանությունն ամրապնդելու համար», – ասել է Զելենսկին։
Տեղեկատվության համար՝ սեպտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանը լայնածավալ համատեղ հարձակում է սկսել Ուկրաինայի տարածքում՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և ցամաքային հրթիռներ։
Հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է 823 օդային թիրախներից 751-ը, ինը հրթիռ և 54 անօդաչու թռչող սարք հասել են իրենց թիրախներին 33 վայրերում։