Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ արդեն 34 օր է, ինչ Ռուսաստանը բացահայտ կերպով հրաժարվում է հրադադարից

11:00, 15.04.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ արդեն 34 օր է, ինչ Ռուսաստանը բացահայտ կերպով հրաժարվում է հրադադարից։

«34 օր առաջ Ուկրաինան դրական պատասխան տվեց ԱՄՆ-ի առաջարկին՝ կրակի լիակատար և անպայման դադարեցման վերաբերյալ։ Արդեն 34 օր է, Ռուսաստանը բացահայտորեն հրաժարվում է հրադադարից։ Նույնիսկ հիմա՝ ինչպես տարիներ շարունակ, Պուտինը կենտրոնացած է պատերազմի շարունակման վրա», – նշել է Ուկրաինայի նախագահը իր ամենօրյա տեսաուղերձում։

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռուս պետական քարոզչական գործիչները իրենց լսարանին պատրաստում են այն մտքին, որ բանակցությունները և դիվանագիտությունը արդյունք չեն տա։

«Դրա միակ պատճառը այն է, որ նրանք՝ Մոսկվայում, հիմա չեն վախենում։ Եթե Ռուսաստանի վրա բավարար ճնշում չգործադրվի, նրանք ապագայում էլ կշարունակեն այն, ինչին սովոր են՝ պատերազմը», – ավելացրել է Զելենսկին։

Նմանատիպ