Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզում երկու հյուսիսկորեացի զինվորի են ձերբակալել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զորքերը Ռուսաստանի Կուրսկի շրջանում երկու հյուսիսկորեացի զինվորի են ձերբակալել։
Նախկինում Կիևը և Արևմուտքը պնդում էին, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի կողմից պատերազմում հայտնվել են Հյուսիսային Կորեայի կանոնավոր զորքերը։
Ինչպես գրել է Զելենսկին X-ի գրառման մեջ, հյուսիսկորեացի զինվորները տեղափոխվել են Կիև, որոնց վրա աշխատում են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։
«Ինչպես բոլոր ռազմագերիները, այս երկու հյուսիսկորեացի զինվորներն էլ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- գրել է Զելենսկին։
Նա ասաց, որ լրագրողներին պետք է թույլ տալ խոսել իրենց հետ։