Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները դեռևս անհնարին են
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները դեռևս անհնարին են

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները դեռևս անհնարին են։ Ուկրաինայի նախագահի վարչակազմի հաղորդմամբ, Զելենսկին այս մասին ասել է «Յալթայի եվրոպական ռազմավարության» 17-րդ համաժողոի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը, բայց տարածքն ու հնարավորությունները փոխվել են։ Հասարակությունը չի ցանկանում խոսել ահաբեկիչների հետ: Այնուամենայնիվ, կարելի է խոսել նույնիսկ ահաբեկիչների հետ, քանի որ նրանք գիտեն, թե ինչ են ուզում»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին ընդգծել է, որ ռուսական կողմի դեպքում ինքը վստահ չէ, որ նրանք կկատարեն իրենց խոստումները։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, նախ անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը լքի Ուկրաինայի տարածքները և դադարի իրեն ահաբեկչի պես պահել, իսկ հետո հնարավոր կլինի խոսել դիվանագիտության մասին։

«Որպեսզի մենք իրենց հետ դիվանագիտական ​​միջանցք բացենք, նրանք պետք է մեզ քաղաքական կամք ցույց տան, որ պատրաստ են վերադարձնել օտար հողը։ Այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել գոնե մի քանի միջանցքների մասին, որոնք որոշակի դիվանագիտական ​​քայլեր են բացում»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։