Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Օդեսայում Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Օդեսայում Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Օդեսայում իր և վարչապետի գտնվելու ժամանակ Ռուսաստանը հարձակվել է և կան զոհեր և վիրավորներ :

Այս մասին Զելենսկին հայտարարել է Հունաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Տեսանյութը հեռարձակել է Օդեսայի տեղական հեռուստաընկերությունը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հրթիռային հարձակումն իրականացրել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ իր հանդիպումից անմիջապես առաջ։

Մինչ այդ հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի կողմից արձակված հրթիռն ընկել է այն վայրի մոտ, որտեղ գտնվում էր Ուկրաինայի նախագահը։ Հունաստանի վարչապետը, ըստ հույն լրագրողների, եղել է հրթիռի ընկնելու վայրից 150 մետր հեռավորության վրա։

Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկու և Միցոտակիսի հանդիպումն անցել է սովորական հունով։