Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինան ամերիկյան կողմի հետ կքննարկի «ամենադժվար հարցերը», այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանը և տարածքները
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինան ամերիկյան կողմի հետ կքննարկի «ամենադժվար հարցերը», այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանը և տարածքները

Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ԱՄՆ ներկայացուցիչների հետ կքննարկի «ամենադժվար հարցերը», մասնավորապես՝ Զապորոժիեի ատոմակայանը և տարածքները։

Զելենսկիի խոսքով՝ հանդիպումներին Ուկրաինան կներկայացնեն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ուստեմ Ումերովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Գնատովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցյան և նախագահի խորհրդական Ալեքսանդր Բևզին։

«Ուկրաինական պատվիրակությունը քննարկում է Ուկրաինայի, եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև ղեկավարության մակարդակով հանդիպումների հնարավոր ձևաչափերը։ Ուկրաինան չի խուսափում ամենադժվար հարցերից և երբեք չի խոչընդոտի խաղաղությանը։ Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Եվ դա կախված է մեր գործընկերներից՝ արդյոք նրանք կապահովեն Ռուսաստանի իրական պատրաստակամությունը պատերազմը դադարեցնելու համար», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին։