Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Դոնալդ Թրամփը իրականում չգիտի, թե ինչպես դադարեցնել պատերազմն Ուկրաինայում
Ուկրաինայի նախագահ Վոլեդիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
Այդ մասին Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է «The New Yorker»-ին տված հարցազրույցում։
Զելենսկին լրագրողներին ասել է, որ Թրամփը իրականում չգիտի՝ ինչպես դադարեցնել պատերազմը, «նույնիսկ եթե կարծում է, որ գիտի, թե ինչպես դա անել»։
«Այս պատերազմի հետ կապված հաճախ է պատահում, որ որքան խորն ես նայում դրան, այնքան քիչ ես հասկանում»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով, ինքը տեսել է «շատ առաջնորդների, ովքեր համոզված էին, որ գիտեն, թե ինչպես դա անել վաղը, բայց երբ խորացան մանրամասների մեջ, հասկացան, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ»:
Հիշեցնենք՝ մինչ այդ Դոնալդ Թրամփը ասել էր, որ հաղթանակի դեպքում կկարողանա բանակցել Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Թրամփը նաև բազմիցս հայտարարել է, որ գիտի, թե ինչպես վերջ տալ ուկրաինական պատերազմին։