Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ առաջարկել է Վլադիմիր Պուտինին հանդիպում G7 գագաթնաժողովում՝ պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ վարելու համար. «Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ բանակցությունների»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպում Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովում՝ պատերազմի դադարեցման հարցը քննարկելու համար, սակայն Ռուսաստանը «պատրաստ չէ բանակցությունների»։
Զելենսկին այս խոսքերն ասել է Կիև-Պեչերսկի Լավրայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Միացյալ Նահանգները համաձայնել է Պուտինին հրավիրել G7 գագաթնաժողովին։
«Մենք ուղերձ ենք հղել, որ պատրաստ ենք հանդիպել Պուտինի հետ G7 գագաթնաժողովում, քանի որ այնտեղ կլինեն Թրամփն ու Մակրոնը, այսինքն՝ Եվրոպան և Ամերիկան միասին։ Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է մեզ բոլորիս համար միասին հանդիպելու», – ասել է Զելենսկին։
Այնուամենայնիվ, ըստ Զելենսկիի, Մոսկվան չի արձագանքել այս առաջարկին։
«Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, մինչդեռ Ռուսաստանը կրկին ցույց է տվել, որ պատրաստ չէ բանակցությունների», – ասել է Զելենսկին։