Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ԱՄՆ խաղաղության ծրագրում կան բաց հարցեր, որոնք պետք է քննարկվեն Դոնալդ Թրամփի հետ
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ԱՄՆ խաղաղության ծրագրում կան բաց հարցեր, որոնք պետք է քննարկվեն Դոնալդ Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ԱՄՆ խաղաղության ծրագրում կան բաց հարցեր, որոնք նա կքննարկի իր ամերիկացի գործընկերոջ հետ։ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին ասել է իր ամենօրյա տեսաուղերձում։

Զելենսկիի խոսքով՝ Ժնևից վերադարձած թիմը զեկուցել է նոր ծրագրի մասին, և նա Ուկրաինայի համար զգայուն հարցեր կքննարկի անձամբ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին նաև հաստատել է, որ փաստաթղթի թարմացված տարբերակում այլևս 28 կետ չկա։

«Այս շրջանակում շատ ճիշտ բաներ կան, բայց դեռ կան բաներ, որոնց վրա մենք պետք է միասին աշխատենք՝ վերջնական փաստաթուղթ մշակելու համար։ Մենք գնահատում ենք, որ աշխարհի մեծ մասը պատրաստ է օգնել մեզ, և ամերիկյան կողմը կառուցողական է», – ասել է Զելենսկին։