Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է առաջին օգնական Սերգեյ Շեֆիրին և մի քանի խորհրդականների
Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է առաջին օգնական Սերգեյ Շեֆիրին և մի քանի խորհրդականների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրին և մի քանի խորհրդականների։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սերգեյ Շեֆիրը Զելենսկու ընկերն ու բիզնես գործընկերն էր։

Բացի Շեֆիրից, աշխատանքից ազատվածների թվում են նաև Զելենսկու խորհրդականներ Միխայիլ Ռադուցկին, Սերգեյ Տրոֆիմովը և Օլեգ Ուստենկոն։

Բացի այդ, հրամանագրերից պարզ է դառնում, որ Զելենսկին աշխատանքից ազատել է նախագահի աշխատակազմի անկախ ներկայացուցիչներին, ովքեր պատասխանատու են կամավորական գործունեության և Ուկրաինայի պաշտպանների իրավունքների ապահովման համար: