Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Վլադիմիր Պուտինը կփորձի խանգարել Շվեյցարիայում ծրագրված խաղաղության գագաթնաժողովին

13:45, 03.05.2024

«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի խափանել հունիսին Շվեյցարիայում ծրագրված գլոբալ խաղաղության գագաթնաժողովը»,- ասել է Զելենսկին իր ամենօրյա ուղերձում։

Ուկրաինայի նախագահն ասում է, որ այս գագաթնաժողովը կլինի արդար խաղաղության վերականգնման առաջին իրական հնարավորությունը։

«Մենք՝ բոլորս, պետք է հասկանանք, որ միայն գլոբալ ուժը կարող է ստիպել Ռուսաստանին գնալ խաղաղության, և այդ պատճառով մենք աշխատում ենք Շվեյցարիայում նախատեսված գագաթնաժողովին հնարավորինս շատ մասնակիցների ներգրավելու ուղղությամբ։ Նաև պետք է հասկանանք, որ Պուտինը փորձելու է խաթարել այս աշխատանքը, մեր ջանքերը, տարբեր մանիպուլյացիաներով և իր ահաբեկիչների հարվածների ուժգնությամբ կփորձի թուլացնել ուկրաինական դիրքերը։ «Մեր բոլոր դիրքերը ռազմի դաշտում, դիվանագիտության և տեղեկատվական դաշտում պետք է հավասարապես ամուր լինեն»,- ասել է Զելենսկին։

Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի կունենա Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը։ Ռուսաստանը հրավիրված չէ գագաթնաժողովին.

Նմանատիպ