Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ակնկալում է արդյունավետ բանակցություններ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակության հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է արդյունավետ բանակցություններ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակության հետ։ Այս մասին նա նշել է իր ամենօրյա տեսաուղերձում։
«Մենք մշտական կապի մեջ ենք ամերիկյան թիմի հետ։ Մենք պատրաստվում ենք Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը։ Վստահ եմ, որ հանդիպումը արդյունավետ կլինի։ Մենք Ուկրաինայում պատրաստ ենք դրան։ Ուկրաինական կողմը ներկայացնում են դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչներ, վարչակազմի ղեկավար Էրմակը, արտգործնախարար Սիբիգան, Ուկրաինայի դիվանագիտական կորպուսի մի քանի այլ ներկայացուցիչներ, պաշտպանության նախարար Ումերովը և վարչակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան, մարտական հրամանատար, ով շատ լավ գիտի առաջնագիծը և բրիգադներում տիրող իրավիճակը։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ուկրաինական շահերը պատշաճ կերպով հաշվի առնվեն»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։
«Կարևոր է շարունակել համակարգել մեր բոլոր ջանքերը գործընկերների հետ՝ ապահովելու պաշտպանության արդյունավետ գործունեությունը և անել հնարավոր ամեն ինչ՝ խաղաղությունը մերձեցնելու համար», – ասել է Զելենսկին։