Վոլոդիմիր Զելենսկի. Եթե ես երաշխիք ունենամ, որ Ամերիկան և Եվրոպան մեզ չեն լքի և անվտանգության երաշխիքներ կտան, ես պատրաստ կլինեմ բանակցությունների ցանկացած ձևաչափի
Եթե ես երաշխիք ունենամ, որ Ամերիկան և Եվրոպան չեն լքի մեզ, կշարունակեն աջակցել մեզ և անվտանգության երաշխիքներ տրամադրել, ես պատրաստ կլինեմ բանակցությունների ցանկացած ձևաչափի,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին LTV News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք հանդիպել Պուտինի հետ խաղաղ բանակցությունների համար։
Հարցին, թե արդյոք նա կհամաձայնի սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս շփման գծի երկայնքով, եթե անվտանգության երաշխիքներ լինեն, Զելենսկին պատասխանել է. «Կախված է նրանից, թե ինչպիսի երաշխիքներ կլինեն»:
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ չէր ցանկանա սառեցնել առաջնագիծը, քանի որ ուկրաինական մի քանի քաղաքներ, որոնք ներկայումս կտրված են այս շփման գծով, կտուժեն։