Վոլոդիմիր Զելենսկի. Ես շնորհակալ եմ ԱՄՆ Սենատին Ուկրաինայի փրկության համար հաստատված օգնության համար

11:28, 24.04.2024

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին Ուկրաինային օգնություն տրամադրող օրինագծի հաստատման համար։

«Ես շնորհակալ եմ ԱՄՆ Սենատին՝ Ուկրաինայի փրկության համար հաստատված օգնության համար։ Շնորհակալություն մեծամասնության առաջնորդ Չակ Շումերին և հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելին՝ այս երկկուսակցական օրենսդրությունը առաջ մղելու հարցում նրանց վճռական առաջնորդության համար: Ես շնորհակալություն եմ հայտնում երկու կողմերի ամերիկացի սենատորներին, ովքեր աջակցել են օրինագծին»,- գրել է Զելենսկին սոցցանցում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ օրինագծի հաստատումը ուժեղացնում է Ամերիկայի դերը՝ որպես ժողովրդավարության փարոս և ազատ աշխարհի առաջնորդ։

Վոլոդիմիր Զելենսկին հավելել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցությունը և անհամբեր սպասում է, որ Բայդենն արագ ստորագրի նշված օրինագիծը։

Նմանատիպ