Վոլոդիմիր Զելենսկի. Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի և Պուտինի հետ առանց որևէ պայմանի, բայց ոչ Մոսկվայում, որը հարձակվում է մեզ վրա
Վոլոդիմիր Զելենսկի. Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի և Պուտինի հետ առանց որևէ պայմանի, բայց ոչ Մոսկվայում, որը հարձակվում է մեզ վրա

Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի և Պուտինի հետ, ես պատրաստ եմ հանդիպել առանց որևէ պայմանի,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։

Զելենսկին հարցազրույցում կրկնել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման, բայց ոչ Մոսկվայում։

«Սրանք պայմաններ չեն, սա է իրավիճակը՝ Ռուսաստանը հարձակվել է մեզ վրա, ես չեմ կարող գնալ մի երկիր, երբ այս երկիրը, այս քաղաքը, Մոսկվան հարձակվում է մեզ վրա։ Հետևաբար, ես չեմ կարող գնալ նրանց մայրաքաղաք՝ հրթիռային կրակի տակ։ Մենք կարող ենք հանդիպել ցանկացած այլ երկրում», – ասել է Զելենսկին։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը կոչ է արել Դոնալդ Թրամփին հստակ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ Վլադիմիր Պուտինին կանգնեցնելու և պատերազմը դադարեցնելու համար։

Ըստ Ուկրաինայի նախագահի, մարտական ​​գործողությունները դադարեցնելու միակ միջոցը անվտանգության երաշխիքներ տրամադրելն է։