Վոլոդիմիր Զելենսկի. Ես հրամանագիր եմ ստորագրել մեր հողում օկուպանտի հետ համագործակցողների դեմ նոր պատժամիջոցների մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ «օկուպանտի հետ համագործակցելու» համար։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի հրամանագրում։
Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկը և Ալեքսանդր Օնիշենկոն ընդգրկվել են «սև ցուցակում»։
«Ես հրամանագիր եմ ստորագրել Ուկրաինայի նոր պատժամիջոցների մասին նրանց նկատմամբ, ովքեր համագործակցում են օկուպանտի հետ մեր հողի վրա։ Սրանք ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք գործունեություն են ծավալում Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքում, մասնավորապես՝ Ղրիմում, ինչպես նաև նպաստում են ագրեսիայի արդարացմանը, նորմալ են համարում օկուպացիայի ընթացքում գումար վաստակելը, հարկեր են վճարում օկուպանտին», – նշել է Զելենսկին։
Սահմանափակումների համաձայն՝ մատակարարները պետք է արգելափակեն Դմիտրուկի սոցիալական ցանցերում էջերի մուտքը։ Պատժամիջոցներ են կիրառվել ընդհանուր առմամբ 13 ֆիզիկական անձի և ութ ընկերության նկատմամբ, որոնցից երկուսը գրանցված են Ռուսաստանում, իսկ մնացածը՝ Կիպրոսում։