Վոլոդիմիր Զելենսկի. Ես Դոնալդ Թրամփի հետ խոսեցի մեր էներգետիկ և օդային պաշտպանությունը ամրապնդելու ուղիների մասին և ստացա անհրաժեշտ ուղերձը, որ ԱՄՆ-ն քննարկում է մեր համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները
Վոլոդիմիր Զելենսկի. Ես Դոնալդ Թրամփի հետ խոսեցի մեր էներգետիկ և օդային պաշտպանությունը ամրապնդելու ուղիների մասին և ստացա անհրաժեշտ ուղերձը, որ ԱՄՆ-ն քննարկում է մեր համագործակցությունն ամրապնդելու հնարավորությունները

«Ես ստացա անհրաժեշտ ուղերձը, որ Միացյալ Նահանգները քննարկում է մեր համագործակցությունը ամրապնդելու հնարավորությունները», – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ամենօրյա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես մանրամասն խոսել եմ Դոնալդ Թրամփի հետ մեր էներգետիկ հատվածը, մեր օդային պաշտպանության հնարավորությունները ամրապնդելու ուղիների մասին։ Ես նաև նրան տեղեկացրել եմ Օդեսայում և այլ քաղաքներում ստեղծված իրավիճակի մասին։ Ես շնորհակալ եմ նրա օգնելու պատրաստակամության համար։ Աշխարհը տեսնում է, թե ինչ է անում Ռուսաստանը և ինչպես է փորձում օգտվել այն փաստից, որ համաշխարհային առաջնորդները կենտրոնացած են Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վրա», – ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ Միացյալ Նահանգները և մյուս գործընկերները կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

«Ցավոք, Ռուսաստանը ահաբեկիչ է, որը փնտրում է յուրաքանչյուր հնարավորություն՝ ավելի ուժեղ հարված հասցնելու համար, հատկապես, երբ համաշխարհային ուշադրությունը կենտրոնացած է այլուր։ Մենք հույս ունենք, որ Ամերիկան ​​և մեր բոլոր գործընկերները կշարունակեն վճռականորեն գործել և ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի մեր ժողովուրդը զգա աջակցություն», – տեսաուղերձում ասել է Զելենսկին։