Վոլոդիմիր Զելենսկի.Խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, սրանք կարևոր օրեր են, շատ բան կարող է փոխվել
Վոլոդիմիր Զելենսկի.Խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, սրանք կարևոր օրեր են, շատ բան կարող է փոխվել

Սրանք կարևոր օրեր են, շատ բան կարող է փոխվել,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցից հետո։

«Ես խոսեցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Մենք կշարունակենք մեր զրույցը առաջիկա օրերին։ Սրանք կարևոր օրեր են, և շատ բան կարող է փոխվել։ Մենք սերտորեն համագործակցում ենք, և մեր համատեղ ջանքերի, մեր բոլոր գործընկերների ջանքերի շնորհիվ հենց մեր համատեղ միջոցառումներն ու ընդհանուր դիրքորոշումներն են, որոնք կլինեն բարձր արդյունավետ։ Մարկ, շնորհակալություն աջակցության համար»։- գրել է Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում։

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի հետ, նրա խոսքով, սերտորեն համագործակցում է։