Վոլոդիմիր Զելենսկի. Խաղադրույքները իսկապես բարձր են, հանդիպումը պետք է բացի արդար խաղաղության իրական ուղի, ժամանակն է դադարեցնել պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ալյասկայում այսօր կայանալիք հանդիպման նշանակությունը, իրոք, մեծ է։
Այսպես արձագանքեց Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփի հրապարակմանը, որտեղ նա գրել էր, որ «փորձանքը մեծ է»։
«Գլխավորը, որ այս հանդիպումը պետք է բացի իրական ուղի դեպի արդար խաղաղություն և էական քննարկում առաջնորդների միջև՝ եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, Միացյալ Նահանգներ և ռուսական կողմ։ Ժամանակն է ավարտել պատերազմը, Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։ Հույս ունենք Ամերիկայի վրա։ Պատրաստ ենք, ինչպես միշտ, աշխատել հնարավորինս արդյունավետ», – գրել է Զելենսկին։
Դոնալդ Թրամփը Ալյասկա մեկնելուց առաջ սոցիալական ցանցում գրել էր, որ փորձանքը մեծ է։