Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինայում ընտրությունները տեղի կունենան պատերազմի ավարտից և երկրում ռազմական դրության վերացումից հետո

20:56, 12.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայում ընտրությունները տեղի կունենան պատերազմի ավարտից և երկրում ռազմական դրության վերացումից հետո, և ոչ ոք միտումնավոր չի հետաձգի այդ գործընթացը։

«Պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը կհանվի: Ռազմական դրության չեղարկումից հետո ընտրությունները կանցկացվեն ուկրաինական օրենսդրության համաձայն»,- նշել է Զելենսկին։

Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ 30-օրյա հրադադարի ընթացքում իրենք կաշխատեն պատերազմին վերջնականապես վերջ տալու ծրագրի վրա։

«Ուկրաինական կողմի անվտանգության երաշխիքներով փուլային ծրագիր: Եթե այս ամենն արվի, ապա նման պլան պատրաստելուց հետո, ամեն դեպքում, այն կիրականացվի փուլերով, ինչը մեզ կտանի դեպի պատերազմի ավարտ»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ