Ուկրաինայի նախագահը քննադատել է Կրիվոյ Ռոգի ղեկավարությանը՝ ռուսական հարձակումներով պայմանավորված խնդիրներին ուշացած արձագանքելու համար։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին գրել է սոցիալական ցանցում։
Ինչպես նշում է Զելենսկին, ինքը մանրամասն քննարկել է Սումիի, Խարկովի և Պոլտավայի շրջաններից ստացված հաշվետվությունները, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն այս պահին ամենաբարդն է։
Նրա խոսքով՝ ոչ բոլոր վարչակազմերն են ժամանակին լուծում խնդիրները, և դրանից անհրաժեշտ է հետևություններ անել։
Ուկրաինայի առաջնորդը նաև հայտարարել է, որ հարցեր կան Կրիվոյ Ռոգի հետ կապված։
«Տեղական իշխանությունների արձագանքը էլեկտրաէներգիայի տևական անջատումներին և դրանց հետ կապված խնդիրներին հաճախ ուշացած է», – հայտարարել է Զելենսկին։
Զելենսկիի խոսքով՝ այս տարածաշրջանում օդային ուժերը նույնպես պետք է զգալիորեն ավելի արագ գործեն, որպեսզի մեծացնեն անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հնարավորությունը։