Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների, բայց զորքերը չի դուրս բերի իր տարածքից, ինչպես պահանջում է Մոսկվան
Եթե արդյունքներ լինեն, թող բանակցությունները տեղի ունենան ցանկացած վայրում, դա կարևոր չէ, բայց, իհարկե, ոչ Ռուսաստանում և Բելառուսում,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ այս շաբաթվա վերջին նախատեսվում է Ուկրաինայի և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ խաղաղության պլանի մանրամասները քննարկելու համար։
«Սա պատերազմը դադարեցնելու պլան չէ, նախևառաջ անհրաժեշտ է հրադադար։ Սա դիվանագիտություն սկսելու պլան է։ Մեր խորհրդականները կհանդիպեն առաջիկա օրերին, մենք համաձայնության ենք եկել ուրբաթ կամ շաբաթ օրը։ Նրանք կքննարկեն այս պլանի մանրամասները», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հույս է հայտնել, որ Չինաստանը կնպաստի պատերազմը դադարեցնելու ջանքերին։
«Մենք կցանկանայինք, որ Չինաստանը ճնշում գործադրի Ռուսաստանի վրա՝ այս պատերազմը դադարեցնելու համար, այլ ոչ թե օգնի Կրեմլին այն շարունակել», – ասաց Զելենսկին։