Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան պատմական համաձայնության է եկել Ֆրանսիայի հետ՝ իր ավիացիոն ուժերը հզորացնելու համար
Ուկրաինան պատմական համաձայնության է եկել Ֆրանսիայի հետ՝ իր ավիացիոն ուժերը հզորացնելու համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայնագիրը կստորագրվի երկուշաբթի օրը՝ Ֆրանսիա կատարելիք իր այցի ընթացքում:
«Մենք պատմական համաձայնագիր ենք պատրաստել Ֆրանսիայի հետ: Սա զգալիորեն կամրապնդի մեր ավիացիոն ուժերը, կպաշտպանի մեր երկինքը և այլ պաշտպանական հնարավորությունները», – ասել է Զելենսկին:
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ երեքշաբթի օրը սպասում է Իսպանիա կատարելիք «արդյունավետ այցին», որը վաղուց էր պատրաստվում:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Իսպանիան ևս մեկ ուժեղ երկիր է, որը միացել է գործընկերներին և նախաձեռնություններին, որոնք իսկապես օգնում են Ուկրաինային: