Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան պետք է վերականգնել հենց այսօր
Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան պետք է վերականգնել հենց այսօր

Ուկրաինան պետք է վերականգնել հենց այսօր,- այս հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկ այլ տեսաուղերձի ժամանակ։ Նրա խոսքով՝ շատերը խոսում են պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու անհրաժեշտության մասին, սակայն Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան պետք է վերականգնել հիմա և ժողովրդավարական աշխարհը կօգնի Կիևին այդ հարցում։

Իր ուղերձում Ուկրաինայի նախագահն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են օկուպանտներից ազատագրել ուկրաինական հողը։

«Ազատագրված բոլոր բնակավայրերը ավերվել են։ Սա նշանակում է, որ նրանց ենթակառուցվածքների վերակառուցումը հսկայական ռեսուրսներ է պահանջում: Պետք է վերադարձնել բժշկությունը, սոցիալական ծառայությունները, բնականոն տնտեսական կյանքը։ Միայն ազատագրված տարածքներում ավերված տների թիվը տասնյակ հազարավոր է։ Նաև անհրաժեշտ է դպրոցներն ու համալսարանները պատրաստել նոր ուսումնական տարվան, որը պետք է սկսվի մշտական ​​հարձակման սպառնալիքի ներքո»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել զինվորականներին, ովքեր անմարդկային ջանքերի գնով մարտնչում են առաջնագծում և հետ մղում հակառակորդին։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակն առաջնագծում էապես չի փոխվել։ Հակառակորդը շարունակում է ահաբեկել սահմանամերձ շրջանները. Սումը, Խարկովը,, ինչպես նաև Դոնբասը։ Ուկրաինայի զինված ուժերը պատասխանում են, շարունակում են օրեցօր ճնշում գործադրել և ոչնչացնել օկուպանտների հարձակողական ներուժը։ Դա ժամանակ և անմարդկային ջանք է պահանջում։ Բայց մենք այլ այլընտրանք չունենք։ Դա վերաբերում է մեր անկախությանը, մեր ապագային և ողջ ուկրաինացի ժողովրդի ճակատագրին»,- ասել է Զելենսկին։

Թողնել մեկնաբանություն