Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան ամերիկացի գործընկերներին է փոխանցել առաջիկա հանդիպումների վերաբերյալ առաջարկները, պատրաստ ենք հանդիպումների առաջիկա օրերին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարության համաձայն՝ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել բանակցությունները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտման հարցի շուրջ։
«Մեր թիմերը բանակցություններ են վարում։ Անհրաժեշտ է աշխատել խաղաղության համար և փնտրել գործողությունների ճիշտ ուղիներ։ Ուկրաինան պատրաստ է հանդիպումների։ Մենք աջակցել ենք Ամերիկայի նախագահի նախաձեռնությանը՝ էներգետիկ օբյեկտներում կրակի դադարեցման վերաբերյալ։ Անհրաժեշտ է, որ այս համաձայնության մաս կազմի նաև Ռուսաստանը», — հայտարարել է Զելենսկին։
Ինչպես Ուկրաինայի նախագահը խոսել է իր ամենօրյա ուղերձում, ուկրաինական կողմն ամերիկացի գործընկերներին արդեն փոխանցել է առաջիկա հանդիպումների վերաբերյալ առաջարկները։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է, որ հանդիպումները կայանան առաջիկա օրերին։
«Առաջիկա օրերին պատրաստ ենք հանդիպումների։ Այս առաջարկն իմ թիմի միջոցով փոխանցել եմ Ստիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։ Ուկրաինական կողմը միշտ գործում է կառուցողական, իսկ մեր դիրքորոշումները միշտ հստակ են և ծառայում են ուկրաինացի ժողովրդի անկախության պաշտպանությանը», — նշել է Զելենսկին։