Վոլոդիմիր Զելենսկի. Շնորհավորում եմ նախագահ Թրամփին և ամերիկացի ժողովրդին 47-րդ նախագահի երդմնակալության կապակցությամբ, այսօր փոփոխությունների և բազմաթիվ խնդիրների լուծման հույսի օր է
Շնորհավորում ենք նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի ժողովրդին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալության կապակցությամբ։ Այսօր փոփոխությունների օր է, ինչպես նաև շատ խնդիրների, այդ թվում՝ գլոբալ մարտահրավերների լուծման հույսի օր, սոցիալական ցանցերում գրառել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ինչպես նշում է Զելենսկին, նախագահ Թրամփը միշտ վճռական է գործում։
«Նրա հռչակած քաղաքականությունը՝ խաղաղություն ուժի միջոցով, հնարավորություն է տալիս ամրապնդել ամերիկյան ղեկավարությունը և հասնել կայուն և արդար խաղաղության, որը առաջնահերթություն է»: Այս դարը ձևավորվում է հենց հիմա, և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի այն դառնա մեծ և հաջող դար ժողովրդավարական երկրների համար, այլ ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են, որ մենք ձախողվենք: Հաջողություն նախագահ Թրամփ։ Ակնկալում ենք ակտիվ և փոխշահավետ համագործակցություն։ «Մենք միասին ավելի ուժեղ ենք և կարող ենք ապահովել ավելի մեծ անվտանգություն, կայունություն և տնտեսական աճ աշխարհի և մեր երկու երկրների համար»,- գրառել է Վոլոդիմիր Զելենսկին։