Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց հետո Իսրայելը որևէ օգնություն չարեց  Ուկրաինային, միևնույն ժամանակ երկիրը զենք էր արտահանում այլ երկրներին
Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց հետո Իսրայելը որևէ օգնություն չարեց Ուկրաինային, միևնույն ժամանակ երկիրը զենք էր արտահանում այլ երկրներին

«Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Իսրայելը ոչ մի օգնություն չի արել Ուկրաինային։ Միաժամանակ երկիրը զենք է արտահանել այլ պետություններ», – ինչպես գրում է «Erbeka Ukraina» հրատարակությունը, Ouest France-ում տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես շոկի մեջ եմ, չեմ հասկանում։ Իսրայելը մեզ ոչինչ չի տվել, ոչինչ, զրո… Ես հասկանում եմ, որ նրանք պետք է պաշտպանեն իրենց հողը, բայց ես տեղեկություն եմ ստացել, որ Իսրայելն իր զենքն արտահանում է այլ երկրներ»,- ասել է Զելենսկին։

Միաժամանակ նա նշել է, որ չի մեղադրում երկրի ղեկավարներին։

«Ես ղեկավարներին չեմ մեղադրում։ Ես փաստերն եմ արձանագրում .քննարկումներ են եղել Իսրայելի ղեկավարության հետ և դա չի օգնել Ուկրաինային։ Հնարավոր է Ռուսաստանի ազդեցությունն Իսրայելի վրա»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին միաժամանակ ասել է, որ Իսրայելի քաղաքացիական հասարակությունն աջակցում է Ուկրաինային։