Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Մոսկվան ագրեսոր է, մենք պայքարում ենք մեր ինքնիշխանության և անկախության համար, մենք հաղթելու ենք այս պատերազմում

16:12, 19.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Զելենսկին խոսել է Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում։

Ուկրաինայի նախագահը չի մեկնաբանել Թրամփի հետ ծրագրված հեռախոսազրույցի մասին լրացուցիչ մանրամասները։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի «կարմիր գծերը» ներառում են արդար երաշխիքներ, որ պատերազմը չի վերսկսվի, ինչպես նաև Ռուսաստանից «հազարավոր» գերիների ազատում։

Ուկրաինայի նախագահը մեղադրել է Վլադիմիր Պուտինին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տված խոստումը դրժելու մեջ։

«Պուտինի և Թրամփի զրույցից հետո Պուտինն ասաց, որ իբր հրաման է տվել դադարեցնել հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա։ Գիշերը 150 անօդաչու թռչող սարք է օգտագործվել՝ թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքը, ի թիվս այլ օբյեկտների։ Հարձակումներ են եղել նաև մեքենաների վրա։ Ցավոք, վնասվել է երկու հիվանդանոց։

Բացի այդ, Զելենսկին ասել է, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կլինի Ուկրաինայի հետ, թեև նա խոստովանեց, որ դաշինքին միանալը հեշտ չի լինի։

«Ռուսաստանն առաջինը հարձակվեց Ուկրաինայի վրա, Մոսկվան ագրեսոր է: Մենք պայքարում ենք մեր ինքնիշխանության և անկախության համար, մենք հաղթելու ենք այս պատերազմում», – ասել է Զելենսկին։

Նմանատիպ