Վոլոդիմիր Զելենսկի - Փարիզում ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը գործնականում պատրաստ է Դոնալդ Թրամփի հաստատմանը
Վոլոդիմիր Զելենսկի - Փարիզում ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը գործնականում պատրաստ է Դոնալդ Թրամփի հաստատմանը

Փարիզում ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը «գործնականում պատրաստ է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ հունվարի 7-ին ստացել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովի զեկույցը՝ Փարիզում ամերիկյան կողմի հետ բանակցությունների վերաբերյալ։

«Կարևոր է, որ Ուկրաինան շարունակի ինտեգրել եվրոպական և ամերիկյան թիմերի աշխատանքը։ Մենք համատեղ քննարկել ենք, մասնավորապես, վերակառուցման և տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթղթերը։ Մենք նաև քննարկել ենք պատերազմի ավարտի հիմնական շրջանակին վերաբերող բարդ հարցեր, և ուկրաինական կողմը ներկայացրել է այս փաստաթուղթը լրացնելու հնարավոր տարբերակներ», – նշել է Զելենսկին։