Վոլոդիմիր Զելենսկի. Պատերազմը չի ավարտվի այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց Ուկրաինան չի պատրաստվում հանձնվել
Պատերազմը չի ավարտվի այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց Ուկրաինան չի պատրաստվում հանձնվել,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox Corporation-ի գործադիր տնօրեն Լախլան Մերդոկի, Fox News-ի և Sun-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ուկրաինայի նախագահը խոսել է մարտի դաշտում տիրող իրավիճակի, ուկրաինացի ժողովրդի բարձր մոտիվացիայի, վճռականության ու հաղթանակի նկատմամբ հավատի մասին։ Զելենսկին նաև նշել է, որ կարևոր է աշխարհի ուշադրությունը պահել ազատության և պետականության համար պայքարում Ուկրաինայի ջանքերի վրա։
«Չգիտես ինչու, մարդիկ ֆիլմի պես վերաբերմունք ունեն և սպասում են, որ իրադարձությունների մեջ երկար դադարներ չեն լինի, իրենց աչքի առաջ պատկերը միշտ կփոխվի, ամեն օր անակնկալներ կլինեն, բայց մեզ համար՝ մեր մարտիկների ֆիլմ չէ: Սա մեր կյանքն է։ Ամեն օր դժվար աշխատանք է: Ամեն ինչ այնքան արագ չի ավարտվի, որքան մենք կցանկանայինք, բայց մենք իրավունք չունենք հանձնվելու և չենք անի դա»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։