Վոլոդիմիր Զելենսկի. Նման սպանությունները հիմա, երբ իրական դիվանագիտությունը կարող էր սկսվել վաղուց, պատերազմը երկարաձգելու գիտակցված հանցագործություն են
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված օդային հարվածները, որոնց հետևանքով վնասվել են Կիևի բնակելի շենքերը և հրդեհվել Նախարարների կաբինետի շենքը։
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ Կիևում սպանվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մի կին երեխայի հետ։
«Նման սպանությունները հիմա, երբ իրական դիվանագիտությունը կարող էր սկսվել վաղուց, դիտավորյալ հանցագործություն են՝ պատերազմը երկարաձգելու համար։ Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ եթե մենք հրաժարվենք խոսելուց, կլինեն պատժամիջոցներ։ Մենք պետք է իրականացնենք այն ամենը, ինչի մասին համաձայնվել ենք Փարիզում», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել գործընկերներին Ուկրաինային տրամադրել նոր ՀՕՊ համակարգեր։ Նա ասել է. «Յուրաքանչյուր լրացուցիչ համակարգ պաշտպանում է Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը այս դավաճանական հարձակումներից»։
Ռուսաստանը սեպտեմբերի 7-ին լայնածավալ օդային հարված է հասցրել Ուկրաինային՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթյուններ են լսվել Կիևում, Դնեպրում, Օդեսայում, Զապորոժիեում, Կրեմենչուգում և Կրիվոյ Ռոգում։