Վոլոդիմիր Զելենսկի. Մենք ունենք մի քանի նոր գաղափարներ՝ ձևաչափերի, հանդիպումների և վերջնաժամկետների առումով, թե ինչպես հասնել իրական խաղաղության
Վոլոդիմիր Զելենսկի. Մենք ունենք մի քանի նոր գաղափարներ՝ ձևաչափերի, հանդիպումների և վերջնաժամկետների առումով, թե ինչպես հասնել իրական խաղաղության

Մենք ունենք մի քանի նոր գաղափարներ՝ ձևաչափերի, հանդիպումների և ժամկետների տեսանկյունից, թե ինչպես հասնել իրական խաղաղության, – հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Իր ամենօրյա ուղերձում Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցողները քննարկել են խաղաղության հաստատման ուղիները։

«Այսօր մենք գրեթե մեկ ժամ խոսեցինք ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների՝ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Սա իսկապես լավ զրույց էր․ քննարկեցինք բազմաթիվ մանրամասներ, ունենք լավ գաղափարներ, որոնք քննարկել ենք։ Ունենք մի քանի նոր գաղափարներ՝ ձևաչափերի, հանդիպումների և ժամկետների առումով, թե ինչպես հասնել իրական խաղաղության։ Նույն օրը Ռուսթեմ Ումերովը կշարունակի քննարկումները ամերիկյան թիմի հետ, և կարևոր է, եթե կարողանանք կազմակերպել այսօր քննարկված գաղափարները», – հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են, սակայն կան «զգայուն հարցեր», որոնք դեռևս աշխատանք են պահանջում։

«Ամերիկյան թիմի հետ միասին մենք հասկանում ենք, թե ինչպես իրականացնել այս ամենը։ Հնարավոր է՝ առաջիկա շաբաթները լարված լինեն։ Շնորհակալություն Միացյալ շտաբներին և շնորհակալություն բոլորին, ովքեր շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նրանք հասկանան, որ պատերազմի երկարաձգումը իրենց համար կունենա ծանր հետևանքներ», – հայտարարել է Զելենսկին։