Վոլոդիմիր Զելենսկի. Մենք պետք է համատեղ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել իր ագրեսիան, անհրաժեշտ են վճռական միջոցներ, պատժամիջոցները պետք է անընդհատ ուժեղացվեն

19:33, 16.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարյուրավոր հարձակումներ է իրականացրել անցած շաբաթվա ընթացքում։ Տուժել են Չեռնիգովի, Խերսոնի, Դոնեցկի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Պոլտավայի, Կիևի, Նիկոլաևի, Զապորոժիեի և Սումիի շրջանները։

«Սա միանշանակ նրանց պահվածքը չէ, ովքեր ցանկանում են ժամանակին ավարտել պատերազմը։ Ուստի մենք պետք է համատեղ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել իր ագրեսիան։ Անհրաժեշտ են վճռական միջոցներ, մասնավորապես պատժամիջոցներ, որոնք ոչ միայն պետք է պահպանվեն, այլև մշտապես ուժեղացվեն»,- գրել է Զելենսկին սոցցանցում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Եվրոպան, Ամերիկան ​​և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խաղաղություն, կարող են ապահովել արդար և կայուն խաղաղություն։

Նմանատիպ