Վոլոդիմիր Զելենսկի. Մենք կշարունակենք ակտիվ գործողությունները թշնամու տարածքում, սահմանամերձ շրջաններում, և դա բացարձակապես արդար է, պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Բելգորոդի շրջանում։ Այս մասին նա հայտնել է իր ամենօրյա տեսաուղերձում։
Զելենսկու խոսքով՝ սահմանամերձ շրջաններում ագրեսոր պետության ակտիվ գործողությունները արդարացված պատասխան են ռուսական ներխուժմանը։
«Հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ինձ զեկուցեց, որ մենք ճակատում ենք Կուրսկի և Բելգորոդի շրջանում: Մենք կշարունակենք ակտիվ գործողությունները թշնամու տարածքում, սահմանամերձ շրջաններում, և դա բացարձակապես արդար է. պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է», – ասել է Զելենսկին:
Զելենսկին նշել է, որ այդ գործողությունների հիմնական նպատակն է պաշտպանել ուկրաինական բնակավայրերը Սումիի և Խարկովի շրջաններում, որոնք սիստեմատիկ կերպով ենթարկվում են Ռուսաստանի կողմից գնդակոծությունների։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հրապարակավ հաստատել է ուկրաինացի զինվորականների ներկայությունը Բելգորոդի մարզում։