Վոլոդիմիր Զելենսկի. Մենք կպատասխանենք ահաբեկիչներին նրանց բոլոր վայրագությունների համար, բոլոր հրթիռների համար, մենք կարող ենք դա անել
Վոլոդիմիր Զելենսկի. Մենք կպատասխանենք ահաբեկիչներին նրանց բոլոր վայրագությունների համար, բոլոր հրթիռների համար, մենք կարող ենք դա անել

Մենք կպատասխանենք ահաբեկիչներին իրենց բոլոր վայրագությունների համար, բոլոր հրթիռների համար, մենք կարող ենք դա անել,- այս մասին իր ավանդական տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Զելենսկու խոսքով՝ այսօրվա դրությամբ գրեթե ողջ Խարկովի շրջանն ազատագրված է, ինչն աննախադեպ գործողություն էր ուկրաինացի զինվորների կողմից։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ռուս զինվորների համար իրադարձություններին համապատասխան միակ լուծումը ուկրաինական ուժերին հանձնվելն է, և միայն դա կապահովի նրանց կյանքի պահպանումը բոլոր կոնվենցիաներին համապատասխան։

«Միայն ակտիվ գործողությունների առաջին օրը մեր զորքերը 19 կմ. առաջ են անցել։ Հինգ օր անց 110 կիլոմետր ծածկվել է մարտերով։ Ընդհանուր առմամբ, ազատագրված է գրեթե 400 բնակավայր։ Այս տարածքում մնացած 150 000 ուկրաինացիներն այժմ զգում են, որ ունեն նորմալ, ապահով կյանք: Ռուսական բանակը Խարկովի տարածքում էր ավելի քան հինգ ամիս։ Եվ այս ընթացքում օկուպանտները նույնիսկ չփորձեցին ինչ-որ բան անել ժողովրդի համար, միայն ավերեցին, միայն տարան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։