Վոլոդիմիր Զելենսկի. Մենք արդեն աշխատում ենք անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության վրա, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղության ճանապարհը իրականություն դառնա

15:02, 19.08.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ գործընկերների հետ միասին Ուկրաինան արդեն աշխատում է անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության վրա։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանց X-ում։

Զելենսկին Վաշինգտոնում երեկ կայացած բանակցությունները կարևոր քայլ է համարել դեպի պատերազմի ավարտը և նշել է, որ այսօր ևս բանակցություններ են տեղի ունենալու առաջնորդների մակարդակով։

«Երեկ Վաշինգտոնում կարևոր բանակցություններ տեղի ունեցան ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ։ Սա իսկապես կարևոր քայլ էր պատերազմի դադարեցման, Ուկրաինայի և մեր ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մենք արդեն աշխատում ենք անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության վրա։ Այսօր շարունակում ենք համակարգումը առաջնորդների մակարդակով։ Կլինեն քննարկումներ և պատրաստում ենք համապատասխան ձևաչափեր։ Շարունակելու ենք աշխատանքը նաև վաղը։ Ազգային անվտանգության խորհրդականներն էլ մշտական կապի մեջ են։ Անվտանգության երաշխիքներ կլինեն։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին իրենց վճռականության և աջակցության համար։ Ուկրաինան զգում է այս ուժը, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղության ճանապարհը իրականություն դառնա՝ համագործակցության, անվտանգության երաշխիքների և ուկրաինացի ժողովրդի խիզախության միջոցով», – գրել է Զելենսկին։

Այսօր նախատեսված է «Ցանկացողների կոալիցիայի» և Եվրոպական խորհրդի առաջնորդների առցանց հանդիպումը։

Նմանատիպ