Վոլոդիմիր Զելենսկի. Դոնալդ Թրամփի թիմի անդամներն այս շաբաթ կայցելեն Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամներն այս շաբաթ կայցելեն Ուկրաինա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք աշխատելու ենք շատ ինտենսիվ։ Այս շաբաթ նախագահ Թրամփի թիմի մի քանի լուրջ ներկայացուցիչներ կժամանեն Ուկրաինա, և կլինեն առանձին հանդիպումներ, զրույցներ և աշխատանք իմ թիմի հետ»,- ասել է նախագահը։
Զելենսկին չի հստակեցրել, թե Թրամփի թիմից ովքեր են այցելելու Ուկրաինա։