Վոլոդիմիր Զելենսկի. Դիմում եմ Վրաստանի բնակչությանն ու իշխանություններին, այն, ինչ հիմա կատարվում է Սաակաշվիլիի հետ, հարիր չէ Վրաստանին, տեղափոխեք նրան ուկրաինական, եվրոպական կամ ամերիկյան կլինիկա
Վոլոդիմիր Զելենսկի. Դիմում եմ Վրաստանի բնակչությանն ու իշխանություններին, այն, ինչ հիմա կատարվում է Սաակաշվիլիի հետ, հարիր չէ Վրաստանին, տեղափոխեք նրան ուկրաինական, եվրոպական կամ ամերիկյան կլինիկա

Այն, ինչ հիմա կատարվում է Միխեիլ Սաակաշվիլիի հետ, վիրավորանք է, դա Վրաստանին հարիր չէ, և դա պետք է դադարեցնել,- այս մասին իր ամենօրյա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Զելենսկին դիմել է Վրաստանի բնակչությանը և իշխանություններին՝ խնդրելով Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Ուկրաինայի, այլ եվրոպական երկրի կամ Ամերիկայի կլինիկա։

«Ուզում եմ դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին և պարզապես ազնիվ մարդկանց։ Հավանաբար բոլորը տեսել են, թե հիմա ինչ վիճակում է Միխեիլ Սաակաշվիլին, ինչպիսին է նրա առողջական վիճակը։ Դրա համար ես դիմում եմ Վրաստանի ժողովրդին, Վրաստանի կառավարությանը՝ անհրաժեշտ է ողորմություն ցուցաբերել հատկապես Սուրբ Ծնունդից առաջ։ Այն, ինչ հիմա կատարվում է Միխեիլ Սաակաշվիլիի հետ, վիրավորանք է։ Սա Վրաստանին հարիր չէ։ Սա պետք է դադարեցվի: Խնդրում եմ որոշում կայացրե՛ք, որը կարող է փրկել նրա կյանքը։ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխեք Ուկրաինայի, եվրոպական այլ երկրի կամ Ամերիկայի ցանկացած կլինիկա։ Հենց հիմա է այս բարի քայլն անելու ժամանակը»,- ​​ասել է Վոլոդիմիր Զելենսկին։