Վոլոդիմիր Զելենսկի – Չի կարելի խոսել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, և եվրոպացիները նույնպես պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ

20:37, 13.02.2025
KYIV, UKRAINE - MARCH 11, 2022 - President of Ukraine Volodymyr Zelenskyy is pictured during his regular address to the nation, Kyiv, capital of Ukraine. The head of state said that everyone was gaining glory for Ukraine in his or her place. The custom-size photo is courtesy of the press service of the Office of the President of Ukraine. (Photo credit should read UKRINFORM/ Ukrinform/Future Publishing via Getty Images)

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ընդունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված որևէ երկկողմ համաձայնություն՝ առանց Ուկրաինայի մասնակցության։

«Մենք՝ որպես անկախ երկիր, պարզապես չենք կարողանա որևէ համաձայնության հասնել առանց մեր մասնակցության», – լրագրողներին ասել է Զելենսկին։

«Այսօր կարեւոր է, որ ամեն ինչ չընթանա Պուտինի պլանով։ Նա ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի իր բանակցությունները երկկողմանի լինեն՝ Միացյալ Նահանգների հետ», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցը չի դիտարկում «որպես նշան, որ Ռուսաստանի հետ խոսելն առաջնահերթություն է եղել ԱՄՆ նախագահի համար»։ Նրա խոսքով, դա ոչ մի դեպքում հաճելի չէր։

«Չպետք է խոսվի Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, և եվրոպացիները նույնպես պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Զելենսկին։

Ինչպես հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին, նա Թրամփին ասել է, որ իր երկրի առաջնահերթությունը «անվտանգության երաշխիքներն են», որոնց համար կարևոր է ամերիկյան աջակցությունը։

Նմանատիպ