Վոլոդիմիր Զելենսկի. ԱՄՆ ռազմական օգնությունը չի դադարեցվել, բայց օգնության նոր փաթեթների շուրջ բանակցություններ դեռ չկան

10:44, 06.02.2025

ԱՄՆ-ը չի դադարեցրել ռազմական օգնություն տրամադրելը, սակայն օգնության նոր փաթեթների շուրջ բանակցություններ դեռ չկան, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Բացի այդ, Զելենսկին նշել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ շփումները «զգալիորեն» ամրապնդվել են։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Ուկրաինային զենքի մատակարարումները կարճ ժամանակով դադարեցվել են, սակայն վերսկսվել են անցյալ շաբաթավերջին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինան դեռևս ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից, թեև ներկայումս օգնության նոր փաթեթների վերաբերյալ քննարկումներ չկան։

«Մենք զգալիորեն ամրապնդել ենք շփումները ԱՄՆ վարչակազմի հետ։ Մենք բավականին բովանդակալից բանակցություններ ենք վարում նաև մեր մյուս գործընկերների հետ։ Ուկրաինային անհրաժեշտ է իրական, կայուն և երաշխավորված խաղաղություն, ինչպես նաև միջոցներ, որպեսզի Ռուսաստանը միշտ իմանա, թե ինչ է սպասում նրանց, ովքեր ցանկանում են վնասել Ուկրաինային։ Մենք պատրաստ ենք ուժեղ դիվանագիտության։ Դրա համար մեզ անհրաժեշտ է մեր մարտիկների ուժը, բանակի մարտունակությունը և մեր ուժերի արդիականացումը», – ասել է Զելենսկին։

Նմանատիպ