Վոլոդիմիր Զելենսկի՝ Դոնալդ Թրամփի հետ համաձայնվել ենք, որ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար մեր թիմերի հանդիպում պետք է կայանա, քննարկել ենք համատեղ արտադրության հարցերը

12:53, 05.07.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ընթացքում նրանք պայմանավորվել են աշխատել Կիևի հնարավորությունների ուժեղացման ուղղությամբ։

«Նախագահ Թրամփի հետ պայմանավորվեցինք, որ հակաօդային պաշտպանության հնարավորությունների ամրապնդման նպատակով մեր թիմերը պետք է հանդիպեն։ Խորությամբ քննարկեցինք համատեղ արտադրության հարցերը, ինչը կարևոր է ինչպես մեզ, այնպես էլ ԱՄՆ-ի համար», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում։

Բացի այդ, Զելենսկին խոսել է Ուկրաինայում ներկայումս տիրող իրավիճակի մասին և նշել, որ այժմ իրենց նպատակն է մեծացնել հարվածային դրոնների արտադրությունը և լավ պատրաստել օդաչուներին։

«Օրը սկսվեց դժվարությամբ՝ ավելի քան 500 ռուսական անօդաչու թռչող սարք և հրթիռ։ Դժվար էր, բայց դրանց զգալի մասը ոչնչացրինք։ Ցավոք, որոշները հասան իրենց նպատակին։ Հարվածային դրոնները այսօր կարևոր արդյունքներ տվեցին։ Տասնյակ «Շահեդ» տեսակի դրոններ խոցվեցին մեր պաշտպանների կողմից», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ