Ողունում ենք ռուս և վրացի լիդերների որոշումները հարաբերությունների կայունացման նպատակով և կոչ ենք անում Ռուսաստանին, վերսկսել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ. Պետքարտուղարություն
Ողունում ենք ռուս և վրացի լիդերների որոշումները հարաբերությունների կայունացման նպատակով և կոչ ենք անում Ռուսաստանին, վերսկսել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ,-այս մասին հայտարարել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում: Լրատվությունն այս մասին տարածել է «ամերիկայի ձայնը»:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները վրդովմունքով հետևում էր Ռուսաստանի կառավարության և դումայի անդամների արձագանքին Վրաստանում ընթացող իրադարձությունների կապակցությամբ: Մենք ողունում ենք ռուս և վրացի լիդերների որոշումները հարաբերությունների կայունացման նպատակով և կոչ ենք անում Ռուսաստանին, վերսկսել ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ»,- Ամերիկայի ձայնին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը:
Մեկնաբանություն է արվել նաև վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի կողմի արձագանքի վրա:
Պետքարտուղարության լրատվությամբ, Վրաստան այցելած զբոսաշրջիկները ողջ աշխարհից իրենց անվտանգ են զգում: Դրա հետ մեկտեղ Միացյալ Նահանգները կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել ցանկացած տիպի պատժամիջոցներից: