Ողջունում եմ «Ազգային շարժման» մուտքը խորհրդարան, դրսում ցույցեր անցկացնելու փոխարեն, լավ կլինի վիճեն և քննարկումներ անեն խորհրդարանում. Վախտանգ Գոմելաուրի
Վրաստանի ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին ողջունում է «Ազգային շարժման» մուտքը Վրաստանի խորհրդարան: Այս մասին Վախթանգ Գոմելաուրին ասել է լրագրողներին:
Ըստ նրա, դրսում հանրահավաքներ անելու փոխարեն, լավ կլինի վիճել ու քննարկումներ անել խորհրդարանում:
«Ինչ վերաբերում է «Ազգային շարժման» մուտքին խորհրդարան, իհարկե, ես ողջունում եմ դա: Իմ անձնական կարծիքով, լավ է որ մտել են: Դրսում լինելու և դրսից ցույցեր կառավարելու փոխարեն լավ կլինի լինեն ներսում ու ներսում վիճեն, քննարկումներ անեն: Դա ավելի առողջ մոտեցում է քաղաքականության համար, քան դրսից հավաքներ ու անկարգություններ կազմակերպելը», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
«Միասնական ազգային շարժումը» մտնում է խորհրդարան: Որոշումը կուսակցությունն ընդունել է երեկ կայացած քաղաքական խորհրդի նիստում: Միևնույն ժամանակ, չնայած խորհրդարանական գործունեությանը ներգրավվելու որոշմանը, «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան հայտարարել է, որ չեն ստորագրելու Չառլ Միշելի ներկայացրած փաստաթուղթը: